Կարծիքներ
Անչափ շնորհակալ եմ անկրկնելի վերաբերմունքի և որակյալ սպասարկման համար։ Էլի ենք գալու։
Տաթևիկ Մանուկյան, Հայաստան, 2021
***
Շատ հաճելի միջավայր, բանինաց ու ժպտադեմ աշխատակիցներ
Ռուզաննա Արսենյան, Հայաստան, 2021
***
Սա մի հիանալի վայր է, որտեղ կարող ես անցկացնել լիարժեք հանգիստ։ Շնորհակալ եմ տնօրինությանը բարձր մակարդակով այն կազմակերպելու համար, բուժական ողջ անձնակազմին՝ բարեհամբույր վերաբերմունքի համար, խոհանոցի աշխատողներին՝ համեղ ու բազմազան ուտելիքի համար, մաքրուհիներին՝ մեր շատ մաքուր հանգիստն ապահովելու համար... Շնորհակալ ու գոհ եմ բոլորիցդ։
Լուսինե Ղազարյան, Հայաստան, 2020
***
Շնորհակալություն գերազանց սպասարկման, հիանալի մթնոլորտի, բուժանձնակազմի հոգատար ու ջերմ վերաբերմունքի համար, հատուկ շնորհակալություն տնօրեն Առաքելյանին՝ հետևողական և ուշադիր լինելու համար։
Հեղնար Հայրապետյան, Հայաստան, 2020
***
Ահա և ավարտվեց մեր 10֊օրյա հանգիստը Ջերմուկի «Մոսկվա» առողջարանում: Այն դարձավ անմոռանալի առողջարանի ողջ անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
Բարձրակարգ ընդունելություն, նոր վերանորոգված լուսավոր ու հարմարավետ սենյակներ, ամենօրյա մաքրություն և ախտահանում, բուժական և վերականգնողական պրոցեդուրաների լիարժեք համակազմ, բազմազան ճաշատեսակներ՝ մեկը մյուսից համեղ ու ախորժելի, կիրթ ու բարեհամբույր սպասարկող անձնակազմ... Դրան հավելեմ լեռնային ջինջ օդն ու աշխարհահռչակ բուժիչ հանքային ջուրը:
Շնորհակալություն առողջարանի ողջ անձնակազմին՝ թիմային հրաշալի աշխատանքի և հոգատար ու բարեկամական վերաբերմունքի համար: Մենք անպայման կվերադառնանք:
Արշալույս Հեքիմյան, Հայաստան, 2020